Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երեք մեդալ

Երեք մեդալ
30.06.2017 | 12:05

Դորտմունդում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (ազատ ոճ) բավական հաջող են հանդես եկել մեր պատվիրակները՝ տիրանալով մեկ արծաթե (Հովհաննես Մաղաքյան՝ 120 կգ) ու երկու բրոնզե մեդալի (Արսեն Հարությունյան՝ 46 կգ, Կարեն Զուրաբյան՝ 50 կգ):

Առջևում մեր մարզիկներին սպասում է օգոստոսի 1-6-ին ֆիննական Տամպերե քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հավելենք, որ հավաքականն առաջնությանը նախապատրաստել էր Ավետիք Վարդանյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ